Картинки по запросу կարեն կարապետյանԲաց նամակ վարչապետին. եկեք աշխատավարձի հարկերը մի փոքր կրճատենք, ու ստվերը կթեթևանա:
Բարև Ձեզ, պարո՛ն վարչապետ:
Մի հարց է մտքովս անցել, ու ինձ թվումա մի բան կարելիա անել:
Ձեր, մեր ու բոլորի համար գաղտնիք չի, որ մասնավոր հատվածի շատ գործատուներ ամեն ինչ անում են, որ երևացող աշխատավարձը քիչ տա ու, իհարկե, հնարավորինս քիչ աշխատող «ցույց տա» ու դրա պատճառը ոչ թե իր գաղտնապահ լինելը, այլ հարկերի տոկոսների թվեր լինելը... Էդքանից հետո գործատուն ստիպված վախենալով է աշխատում, որպեսզի հարկայինը պալիտ չանի իր ստվերը ու մեկ-մեկ էլ դրա համար հարկայինի աշխատողին լավություն է անում՝ իրեն շլանգի տեղ դնելու ու ստվերը չնկատելու համար:
Այսինքն՝ հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ գործատուն տալիս է շատ հարկ, քիչ աշխատող է ցույց տալիս (կամ աշխատավարձ) ու վախվխելով է ապրում ու կոռուպցիան է զարգացնում ու ստվերն է ավելացնում:
Եթե աշխատավարձերի հարկերը վերանայեք, ապա մենք կունենանք ստվերի կրճատում, աշխատավարձերի իրական թվի ցուցադրությունը, կոռուպցիայի կրճատում ու հոգին հանգիստ և արդար աշխատող տնտեսվարող, ու ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ հանրագումարով ինքը կվճարի էնքան հարկ, ինչքան հիմա՝ ստով:
Կհամաձայնվեմ, որ ասեք. «էհ, ախպե՛ր ջան, տրամաբանորեն հեշտ ես ասում, անելնա դժվար», բայց վստահ եմ, որ մի բան կարելիա անել, քանի որ ոչ մի կոպեկ կորուստ չի ունենա պետբյուջեն:
Կարճ ասած՝ հնարավո՞ր է այսպիսի բան։ 
ԱՅՈ!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել