Բալոր այն պետությունները, որոնք իրենց արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը կառուցել են ԱՄՆ-ՌԴ հակասությունների վրա, լուրջ մտածմունքների մեջ են, քանի որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը մեծ հավանականություն ունի։ Նման պետությունների պակաս չկա՝ Եվրոպայից մինչ Եվրասիա, Լատինական Ամերիկայից մինչ Օվկիանիա։ Չի կարելի գերտերություններին ոտնատակ ընկնել, նրանք գլոբալ են խաղում։ 1991-ից մենք քչից շատից, լավից վատից ոտնատակ չենք ընկնում և մեզ ճոխություն թույլ չենք տալիս ընտրել գերտերություններից մեկին։ Իհարկե, մեկի հետ մի քիչ ավել, մեկի հետ մի քիչ պակաս, փաստը մնում է փաստ, որ Ուկրաինա կամ Վրաստան չենք դարձել։ Մեզ համար միակողմանի դիրքորոշումը կործանարար է։ Ո՞նց կարելի է աշխարհի միակ գերտերության կամ տարածաշրջանային միակ գերտերության հետ թարսվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել