Картинки по запросу աժ«Մեր բանակը բարեգործության օբյեկտ չի»

Այսօր ԱԺ-ում քննարկում էին «ՀՀ զինվորանակնների սոցիալական աջակցություն ցուցաբերելու օրենք»-ի վերաբերյալ:

Ով, ինչպես ասես իր մոտեցումը չփորձեց հիմնավորել. մեկը գոռում էր, մյուսը՝ ճչում, երրորդը՝ պաթոսամորդ համեմատություններ անում, որ առավել մոտ էին գեղարվեստաբանահյուսական դաշտին: Այս ամենը մի տեսակ զզվելի է արդեն վաղուց:
Եզակիների մոտ էր քննարկման օբյեկտ հանդիսանում օրենքի բուն տեքստի բովանդակության այս կամ այն կողմը, կամ կիրառման հետ կապված հարցերը:

Բավական մարդ խոսեց: Ու նրանցից ես, որքան տարօրինակ է, կառանձնացնեմ Նիկոլ Փաշինյանին, ով միայնակ ավելի ընդդիմադիր է, քան ԱԺ բոլոր ընդդիմադիրներն իրար հետ վերցրած: Երբ Նիկոլը խոսում է ԱԺ-ում, նա քարտը քարին չի թողնում իշխանությանը քննադատելուց: Հիմնավոր է քննադատում, թե ոչ, դա չէ հարցը: Սակայն օրենքի մասով ունի տարօրինակ մոտեցում: Ինչպես այսօր, այպես էլ «երեկ» նա հայտարարել է, թե կողմ է օրենքին ու կողմ է քվեարկելու:

ԱԺ ամբիոնից իր ելույթում երկար խոսեց, մոտ 10 րոպե, հազար բան ասեց, քննադատեց, հիմնավոր, անհիմն, զգայական, տրամաբանական բոլոր հնարքներով ու մեթոդներով:
Այս «ցուցակում» կարծում եմ մի երկու դիտարկում՝ որպես օրենքի նրա հիմնավորում կարծում եմ, որ պետք է մեջբերել:

Ասում է. «Զոհված կամ հաշմանդամ ընտանիքի բարեկեցությունը չպետք է լինի որևէ մեկի քմահաճույքի հույսին… Իսկ մեր բանակը բարեգործության օբյեկտ չի, մեր բանակը կարեկցանքի օբյեկտ չի... » ու այս օրենքը նաև լուծում է այս հարցը:
Ու ճիշտ ա ասում մարդը: Անկախ ամեն ինչից՝ ճիշտ ա ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել