Aravot.am-ը գրում է.
Բնապահպանության նախարարությունն էլ անցել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊՈԱԿ-ների կրճատման հանձնարարականի կատարմանը: Բնապահպանության նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ միաձուլման միջոցով կվերակազմավորվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգից: Կառավարության հավանությանը ներկայացրած որոշման նախագծով նախատեսվումն է «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  եւ «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ՊՈԱԿ-ները  միաձուլման ձեւով վերակազմակերպել` ստեղծելով  «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել