«Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են: Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված: Մամուլը վերջերս գրել էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատգամավոր է ցանկանում դառնալ:

ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ, երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. « Այսինքն շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը: Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»: «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերևա»:

Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»: Փաստորեն, պատգամավոր լինելը, ըստ Նաիրա Նահապետյանի, թագուհի դառնալու ամենակարճ ճանապարհն է: Ա՜յ քեզ հոգեբանություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել