2013 թվականի նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունե­ինք բո­լորս: Հիմա, հետ նայելով անցած ընտրություններին, մենք պետք է կարողա­նանք պատաս­խանել մեկ հարցի՝ արդյո՞ք այս ընտրությունները նպաստեցին մեր հասարակության մեջ վստահության բարձրացմանը, արդյո՞ք ընտրություններից հե­տո ստեղծվել է մի իրավի­ճակ, երբ համընդհանուր տրամադրվածություն կա ձեռք ձեռ­քի տված ողջ հասարա­կու­թյունով առաջ գնալու ու մեր բոլորի հայրենիքը նոր բարձունքների հասցնելու: Անձամբ ես նման համաժողովրդական ոգևո­րու­թյուն չեմ տեսնում: Հասարակության վստահության բարձ­րացում էլ չեմ տես­նում:
Բայց մի կարևոր ու շատ ուրախալի փաստ չտեսնել հնարավոր չէ. քաղաքա­ցի­ա­կան հասարակությունն այսօր Հայաստանում ամուր է ավելին, քան երբեք: Նա խոսք ունի ասելու մեր հասարակության համար նշանակություն ունեցող բոլոր հարցերում, և նրա ձայնը չլսել հնարավոր չէ: Այս ընտրություններում դա հատ­կա­պես ընդգծվեց ու տեսանելի է նաև հետընտրական գործընթացներում:

Այս ամենը մի բանի մասին է վկայում: Ե՛վ քաղաքացիական հասարակության, և՛ քաղաքական դաշտի և, որ ամենակարևորն է, մեր ողջ հասարակության պա­հան­ջը մեկն է. այս հուսահատ վիճակը ուղղակի անտանելի է, անհեռանկա­րայնության զգա­ցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Այս օրերին Հայաստանի քաղաքներում ու գյուղերում և Երևանում՝ մասնավորապես Ազատության հրապա­րակում շարու­նակ­վող պայքարը հենց անհեռանկարայնության դեմ է, օդի նոր հոսքի համար է, թարմության համար է, լուսավորության համար է: Այն որևէ մեկի դեմ չէ, բոլորի հա­մար է, ապագայի համար է, մեր երեխաների համար է: Եվ ինչքան էլ ընդունվի կամ չընդունվի, հավատ ներշնչի կամ ոմանց մոտ անգամ թերահավատություն, ինչպիսի երանգ ու ձև էլ ստանա այդ պայքարը, այն անպայման հաջողություն է բերելու: Չեմ կասկածում: Բոլորիս է բերելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել