ՀԱԿ-ը չեղյալ է հայտարարել մարտի 1-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը և միանում է Մյասնիկյանի արձանի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների կողմից կազմակերպվելիք հավաքին:
Պատճառը, թերևս, պարզ է:
ՀԱԿ-ը հասկացավ, որ Ազատության հրապարակում բացի սեփական շարքերում գտնվող մեկ տասնյակ մարդուց ոչ ոք չի լինելու: 
Հասարակության առջև նման խղճուկ կերպարով չներկայանալու համար դիմեցին ծայրահեղ քայլի՝ չեղյալ հայտարարեցին Ազատության հրապարակում ի հիշատակ մարտի 1-ի դեպքերի արդյունքում զոհվածների անցկացվող հավաքը:
Չեմ ուզում մեկնաբանություններ անել, քանզի փաստերն առավել խոսուն են:
Մնում է փաստել, որ երկար դիմադրությունից հետո ՀԱԿ-ը մեռավ… 
Վերջին հրաժեշտը՝ ոչ թե Ազատության հրապարակից, այլ՝ Մյասնիկյանի արձանի մոտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել