Image result for Obama2008 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում էի։ Բարաք Օբաման սրընթաց ու փայլուն ընտրարշավ էր անցկացրել, և ողջ երկիրը ցնծում էր ու տոնում էր նոր, երիտասարդ, եռանդուն նախագահի գալուստը։ Ընտրության հաջորդ օրը Բոստոնի մետրոյում մի հարբած երիտասարդ՝ Դանքին Դոնաթսի սառը սուրճի բաժակը ձեռքին, մեկ էլ այնպես գոռաց, որ բոլոր ուղևորները վեր թռան, սուրճն էլ ձեռքից ընկավ-թափվեց. «Չեմ հավատու՜մ, նախագահն ունի իմ մաշկի գույնը։ Չեմ կարող հավատա՜լ»։
2014 թվականին կրկին Նահանգներում էի, այս անգամ՝ Վաշինգթոնում։ Գնումներ կատարող ընկերներիս էի սպասում առևտրի կենտրոնի մոտ, երբ մի տխուր սևամորթ երիտասարդ մոտեցավ, ծխախոտ խնդրեց ու զրույցի բռնվեց։ Պարզվեց՝ Աֆղանական պատերազմի վետերան էր, ուսանող։ Կյանքից դժգոհ էր։ Ասեց՝ «Օբաման էկավ, մեզ հասանելիք լրիվ անվճար ուսումը դարձրեց մասնակի վճարովի։ Բա դա անելու բա՞ն էր։ Բա ես դրա համար էի՞ իրեն ընտրել»։
Ինձնից անկախ՝ հիշեցի մետրոյում գոռացողին։
Ի դեպ, վերջում ոտքով այնպես էր հարվածել գետնին ընկած սուրճի բաժակին, որ պարունակությունը թափվել էր մի քանի նստարանի երկայնքով։ Կամ էլ պատահաբար էր ստացվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել