Image result for ԱՄՆ նախագահական ընտրություններԱՄՆ 2016թ. նախագահական ընտրությունները, բացի գլոբալ քաղաքական նշանակությունից, հանգեցրին նաև «գիտական» հեղաշրջման: Աշխարհի ամենաուժեղ սոցիոլոգիական դպրոցին հավակնող ամերիկյան սոցիոլոգիան կրակի մատնվեց: Երեկ լրատվամիջոցներն ընդգծում էին սոցիոլոգիայի՝ որպես կեղծ գիտության հեղինակազրկումն ընդհանրապես: Մեկ տարի տևող լարված ընտրապայքարի ընթացքում ԱՄՆ-ի բոլոր սոցիոլոգիական կենտրոնները միանշանակ հաղթանակող էին համարում Քլինթոնին՝ հիմնավորելով այն իրենց հարցումներով: Ճիշտն ասած՝ ես էլ սխալվեցի, բայց չկա չարիք առանց բարիքի, այսուհետ հարցումների տվյալներին էլ չեմ հավատա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել