Image result for 1920թ1920թ. սեպտեմբերին Բաքվում՝ արևելքի ժողովուրդների համագումարում, ռուսները և թուրքերը վերջնական պայմանավորվեցին Հայաստանի հարցում: Պայմանավորվածության համաձայն՝ թուրքական կողմը պետք է հարձակվեր Հայաստանի վրա, իսկ ռուսական կողմը հայերին իբր թե օգնելու պատրվակով պետք է մտներ և օկուպացներ այն: Այնուամենայնիվ, այդ ծրագրի իրականացման առումով մեծապես նպաստեցին Հայաստանում 5-րդ շարասյուն հանդիսացող և Կրեմլի շահերը սպասարկող հայ բոլշևիկները, ովքեր դեռևս 1920թ. մայիս ամսին հակապետական գործողություններով և երկրում խռովություններ հրահրելով փորձեցին տապալել գործող իշխանությանը: Հայ բոլշևիկների հակապետական գործունեության առումով նշանակալի է նրանց գաղտնի հեռագրերից մեկը, որտեղ նշվում է «....Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի Հանրապետական Հայաստանի պարտության արագացումը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով»

Հ.Գ. Ցավոք սրտի, հայոց պատմությունը ցույց է տալիս, որ մենք ներսից երկիր հանձնողների պակաս գրեթե միշտ չենք ունեցել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել