Այս խմբի տղաները հիմնականում օդնոկլասնիկիից պատերազմական տարիներին գաղթածներն են։
Նրանց համար ֆեյսբուքյան էջը ֆեյսբուքյան սայտնա, իրանց համար բոլոր աղջիկները փչացած են, բոլորը իրանց համար խելագարվում են, ու իրանք դեռ մտածում են, որ ՖԲ-ում լայքը կլասս դնելնա։
Էս խմբի տղաները տորմուզ չունեն, իրանք կարան անդադար անպատասխան նամակ գրեն։
Նրանց խմբին պատկանող տղերքը հիմնականում գրում են լատինատառ ու միանգամից վրա են տալիս ու պրյամոյից համար ուզում։
Իրանք բոլոր էն աղջիկներին, ում չեն հասնում, անվանում են գեշո ու անբարոյական։
Իրանց գրչին են պատկանում այնպիսի հիասքանչ արտահայտություններ, ինչպիսիք են՝ dzer tany giten vor hreshtak e aprum և mi hat patasxani ban em asum:
Նրանք շատ վտանգավոր են ու սնվում են հիմնականում աղջիկների ներվերի բջիջներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1001029160025036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել