Image result for us electionՎաղը ԱՄՆ-ն նոր նախագահ է ընտրելու: Ամերիկյան ընտրությունների առանձնահատուկ մեխանիզմը:

ԱՄՆ-ն այն քիչ պետություններից է, որի նախագահը բացառիկ ազդեցություն ունի ոչ միայն իր երկրում, այլև համաշխարհային բոլոր գործընթացների վրա։ Նման ազդեցություն ունեն, ասենք, Ռուսաստանի կամ Գերմանիայի առաջնորդները, այն էլ ոչ այդ մասշտաբներով։ Դրա համար էլ այս ընտրությունները կարևոր միջազգային իրադարձություն են։

Նախ՝ սկսեմ նրանից, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները որքան ուղղակի, այնքան էլ անուղղակի են (popular vote vs electoral collage): Այսինքն՝ ընտրողներն ընտրում են իրենց թեկնածուներին, սակայն իրականում նրանք ընտրում են իրենց նահանգի դեմոկրատ կամ հանրապետական ընտրիչներին, ովքեր էլ համապատասխան ընտրություն են անում հօգուտ իրենց կուսակցության թեկնածուի: Սրանք 51 առանձին գործընթացներ են՝ 50 նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում: Ընտրիչների թիվը տարբեր նահանգներում տարբեր է: Եթե Կալիֆորնիան ունի 55 ընտրիչ` կապված իր մեծ բնակչության հետ, ապա Դելավերը՝ 3: Ընդհանուր առմամբ կան 538 ընտրիչներ, որոնցից 270-ի ձայները ստանալու դեպքում թեկնածուն դառնում է Սպիտակ տան տերը՝ 4 տարի ժամկետով:
ԱՄՆ հիմնադիր հայրերը հատուկ են ներդրել այս մեխանիզմը և դա մի քանի նպատակ է հետապնդում: Նախևառաջ, որպեսզի մեծամասնությունը չդառնա բռնապետություն փոքրամասնության համար, որպեսզի բոլոր առանձին նահանգները հավասարապես ներգրավված լինեն ընտրական գործընթացներում՝ չնայած մեծությանն ու բնակչության թվին, և այլն: Միայն այս դեպքում է յուրաքանչյուր թեկնածուի համար կարևոր դառնում աշխատանքը ինչպես մեծ բնակչություն ունեցող Տեխասի ընտրողների հետ, այնպես էլ փոքր բնակչություն ունեցող Դակոտայի ընտրողների հետ: Այս մեխանիզմի պատճառով էլ ԱՄՆ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մեծամասնությունը ձայն է տվել մի թեկնածուի, սակայն ընտրվել է 270 ընտրիչի ձայնը ստացող այլ թեկնածու։

Այս պահին նախնական հարցումներով Քլինթոնն ունի 290 ընտրիչների ձայն, իսկ Թրամփը՝ 245... Միաժամանակ ամերիկացիների ձայները բաշխված են հետևյալ կերպ՝ Քլինթոն՝ 49%, Թրամփ 47%։
Կանխատեսումներս կարծես իրականություն են դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել