Image result for անապահովԿներեք ինձ, բայց մի բան ասեմ էլի «անապահով խավ»-ի մասին: Միգուցե ինձ անիծեք, բայց պետք է ասեմ.

Հայաստանում ինչ կատարվում է ու ինչ անում են մեր պաշտոնյաները, միանգամից ասում են՝ անապահով խավին աջակցում ենք։ Ես միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ «անապահով խավի» լավագույն օգնությունը էն կլինի, որ էտ խավի ընտանիքներից երկու հոգու տեղավորեք աշխատանքի, ու մշտական աշխատանքի:
Թե չէ էտ խավին, որ անընդհատ օգնում եք դուք, նրանց պարտադրում եք սովորել հեշտ ու օգնության սպասելով ապրելուն: Գրածս միգուցե սխալ է ընկալվում, բայց անապահով խավը հավասարազոր չի անաշխատունակ խավին։ Նրանց մեջ լիքը աշխատանքի ունակ մարդիկ կան, ովքեր, օգտվելով լիքը օգնություններից, էլ չեն մտածում աշխատելու մասին, ու դրա համար իրանց ամենալավ օգնությունը էն կլինի, որ մշտական գործի տեղավորեք, ու իրանք որոշեն՝ ինչ ա իրանց պետք ու իրանք իրանց օգնեն:
Հերիքա մարդկանց սարքեք ալարկոտ ու ուրիշի ձեռին նայող, ստիպեք թող աշխատեն, ստեղծեք պայմաններ, որ աշխատեն ու իրանք իրանց հոգսերով զբաղվեն:
Էսքանը!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել