«Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 525 մլրդ դրադ` նախորդ տարվա 515.4 մլրդ-ի դիմաց։

 

Փաստորեն,  1000 խոշորները  հարկերն ավելացրել են 9.5 մլրդ դրամով կամ 1.85%-ով։

Հարկ Է նշել, որ նույն ժամանակահատվածում պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտները աճել են ընդամենը 0.02%-ով կամ 200 մլն դրամով (2016թ. առաջին 9 ամիսներին հարկային եկամուտները կազմել են 787.5 մլրդ դրամ)։

 

Սա նշանակում Է, որ բյուջեի կատարման հիմնական բեռն ընկել Է հենց խոշոր հարկ վճարողների ուսերին։

 

Ընդհանուր առմամբ, 100 խոշոր հարկատուներին բաժին Է ընկնում ընդհանուր հարկերի 2/3-ը։ Իսկ միայն առաջին 100 տեղերը զբաղեցնող հարկատուները (այդ թվում՝ «Գազպրոմ-Արմենիա», «Գրանդ-Տոբակո»  և այլն)  ապահովել  են  ընդհանուր հարկային մուտքերի կեսը՝ շուրջ 393 մլրդ դրամ։

 

1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից (392.8 մլրդ դրամ)։ Մաքսային մարմինները հավաքել են 132.1 մլրդ դրամ։

 

Ընդ որում, հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկերը հաշվետու ժամանակահատվածում աճել են 23.4 մլրդ դրամով կամ 6.3%-ով, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը՝ նվազել 13.9 մլրդ դրամով կամ 9.5%-ով։

 

Ինչ վերաբերում է առանձին հարկատեսակներին, ապա տեսակարար կշռով շարունակում են գերակշռել անուղղակի հարկերը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել