Image result for զինվորՔաղաքացիական անձի համար առաջնագծի մարտական դիրքերում ամենադժվարը ո՛չ ցեխն է, ո՛չ բնակլիմայական պայմանները, ո՛չ էլ առջևի թուրքը։ Ամենադժվարն այն պահն է, երբ դիրքապահ տղաներն, իրենք իրենց պատմածին հավատալով, սկսում են խրամատային միֆերի շարքը։ Միֆեր, որոնք հին-հին ժամանակներից ունեցել են մեկ կիրառական նշանակություն՝ զգոն պահել զինվորին՝ վախի գործոնի վրա ներազդելով։ Նման պատմություններ լսելիս պարտավոր ես նրբանկատ լինել և դիմացինիդ ցույց տալ, թե հավատում ես, որովհետև «չարդ տանեմ, էդ քո պատմած կաբլուկներով աղջիկ լրտեսի կամ բլինդաժի պատին «ձեր կենացը փրկեց ձեր կյանքը» գրող թուրք դիվերսանտի միֆը հենց նոր կողքի դիրքում էին պատմում կամ մի 8 զորակոչ առաջ ծառայած մեծ ախպորիցս էլ եմ լսել» բնույթի պատասխանները կկոտրեն զինվորի սիրտը։
Եղե՛ք նրբանկատ զինվորականների հանդեպ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել