Image result for пленные грузины в сибирԵրկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում Գերմանո-սովետական պատերազմի ավարտից հետո դեռևս 1921թ-ից Վրաստանում հաստատված խորհրդային օկուպացիոն ռեժիմը հետպատերազմյան շրջանում սաստկացրեց բռնաճնշումների քաղաքականությունը: Հիմնական թիրախում մտավորականները և պատերազմին մասնակցած նախկին ռազմագերիներն ու զիվորականներն էին: Վերջիններս, խորհրդային օկուպանտների կարծիքով, համակարգի համար լրջագույն վտանգ էին ներկայացնում: Դեռևս 1940-ականների վերջին նրանց զգալի մասը, հայրենիքի դավաճան պիտակը կրելով, աքսորվեց Սիբիր, իսկ մի մասն էլ շարունակեց մնալ երկրում: Խորհրդային իշխանությունները գտնում էին, որ զինվորականները, տեսնելով արևմուտքի կյանքը, կարող են պատմել այդ մասին իրենց հարազատներին: 1951թ. մշակվեց այդ մարդկանց աքսորի գաղտնի ծրագիր: Համաձայն այդ ծրագրի՝ 1951թ. դեկտեմբերի 25-ին Թբիլիսիից, Քութայիսից, Սուխումից և Բաթումից դեպի Միջին Ասիա, Ղազախստան և Սիբիր աքսորվեց ավելի քան 20 հազար մարդ: Մարդկանց զգալի մասը մահացավ ճանապարհին: Աքսորվածների զգալի մասը մտավորականներն և պատերազմին մասնակցած զինվորականներ էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել