Image result for politicsԼեգալության սինդրոմ

Մեր ընդդիմադիր կուսակցությունները ակնհայտորն «խրված» են ներկուսակցական խնդիրների մեջ և չեն կարողանում պատշաճ կերպով ղեկավարել անգամ իրենց կողմից ստեղծված կուսակցությունները: Սրանով հանդերձ, ելնելով այն հանգամանքից, որ իրենց գաղափարները կիսողները բացահայտ դեմ են իշխանություններին, եզրակացնում են, որ այդ իշխանությունները լեգիտիմ չեն: Նրանք մոռանում են, որ ժողովուրդը չի սահմանափակվում իրենց գաղափարական համակիրներով: Թող այդ ընդդիմադիրները մի օր մտնեն նախարարություններ, պետական տարբեր հիմնարկներ և հարցնեն, թե արդյոք այդ կառույցների աշխատակիցները կողմ կլինե՞ն իրենց՝ իշխանության գալուն:

Զազրախոսելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ, եթե ընտրական հանձնաժողովներում վստահելի մարդկանց նշանակեին, որոնց կկարողանային խախտումների վերաբերյալ փաստեր հավաքել: Թող տարբեր դիմումներով հեղեղեին դատախազությունը և ոստիկանությունը: Մյուս կողմից՝ ինչպե՞ս է պետք վերահսկեին ամբողջ պետական ապարատը, եթե իրենց կուսակցություններում անվերահսկելի իրավիճակ է:

Լեգիտիմության մասին տարբեր ամբիոններից ելույթներ ունեցողները ճիշտ կանեն՝ քաղաքական պայքարի ուսմունքը սովորեն, հասարակագիտություն սերտեն, մարդու և ժողովրդի հոգեբանությունը կարողանան կարդալ և իմանան, թե ինչ է լեգիտիմությունը, ինչպես պահպանել այն, նոր միայն հանդես գան իրենց հայտարարություններով: Եթե նրանց թվում է, որ «կարդացած» մարդուն այլևս սովորել պետք չէ, սխալվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել