wayne-rooney-celebratesAraratnews.am-ը գրում է.

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Մարկ Ռունին այսօր նշում է իր 31-րդ տարեդարձը: Ֆուտբոլիստը ծնվել է 1985 թ. հոկտեմբերի 24-ին Լիվերպուլում: Ռունին բազմիցս ճանաչվել է անգլիական ֆուտբոլի՝ իր սերնդի լավագույն ֆուտբոլիստ:

10 տարեկանից հաճախել է «Էվերթոնի» մանկապատանեկան ակադեմիա, իսկ 2002 թ. իր նորամուտն է նշել «Իրիսոկների» հիմնական կազմում։ Ֆուտբոլիստը 5 անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի և Ֆուտբոլային լիգայի 2 գավաթ:

Ըստ ՊՖԱ-ի վարկածի՝ նա նաև դարձել է տարվա լավագույն խաղացող, իսկ 2010 թ.՝ տարվա ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփած 242 գոլերով համարվում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից երկրորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել