Image result for narek malyanԺամեր առաջ մահացավ դանակահարված 22 տարեկան ապագա բժիշկ։
Ողբերգական և միևնույն ժամանակ անհեթեթ իրադարձություն։
Աշխարհում չկա մի պատճառ, որը կարող է արդարացնել այդ տղային կյանքից զրկելը։ Մենք հիվանդ հասարակություն ենք։ Մեր մեջ կան հանցագործին արդարացնող, հերոսացնող ու փառաբանող մարդիկ։ Այս հիվանդությունն այնքան է խորացել, որ արդեն կան հանցագործապաշտ ԶԼՄ-ներ, որոնք օրնիբուն զբաղված են կրիմինալի քարոզով ու ռոմանտիզացմամբ։
Հարգելինե՛րս, գողական արդարադատություն գոյություն չունի, դա միֆ է։ Ի դեպ, 22 տարեկան տղային սպանողը գողական օրենքներին հակառակ ոչինչ չի արել, նա «լավ տղա» է, իսկ «գողական» տղա նշանակում է ողջ կյանքի ընթացքում որևէ բան չստեղծած պորտաբույծ, ով ապրում է սրա-նրա հաշվին։
Գոնե այս ողբերգական մահը սթափեցնող լինի... Կանխենք հանցագործության քարոզն ու փառաբանումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել