Մահացավ դանակահարված 22 տարեկան տղան, ով, լինելով հայ տղամարդ, գնացել էր իր սիրած էակի պատիվը պաշտպանելու, ու վստահ եմ, որ հարցը ոչ թե փողն էր, այլ հենց արժանապատվությունը:
Նա չէր էլ կարող պատկերացնել, որ իրեն դեմ առ դեմ կհանդիպի մի մարդ, ով ազգությամբ հայ է, բայց հոգով թուրք... Ո՞նց կարաս հանես ու 22 տարեկան տղուն նենց դանկես, որ մեռնի... Ախր ո՞նց կարա մարդ աչքերը բաց մեկի վրա դանակ բարձրացնի, ո՞նց ախր... 
Էտ մեղավորը պիտի տարիներով փտի բերդում, ու վստահ եմ, որ ճիշտ կյանքով ապրող տղաները հաստատ տեղը տեղին էտ սպանողին կհասկացնեն իրա բոլոր սխալները:
Աստված հոգիդ լուսավորի իսկական հայ տղա, հալալա քեզ, դու գնացիր որպես իսկական ընկեր, իսկական տղամարդ ու հանրության կողմից հարգված մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել