Image result for վարդան ոսկանյանԱյսօր Ազգային ժողովում ներկայացված Հայաստանի կառավարության ծրագրի «Տրանսպորտ, կապ և ՏՀՏ» բաժնում կա կարևոր մի առանձնահատկություն, որն, ըստ ամենայնի, նշանակալի առաջնահերթություն լինելով, շեշտադրված է հենց առաջին կետով և բանաձևված՝ որպես «տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական ծրագրերի շարունակական իրականացում»:

Ակնհայտ է, որ նման ռազմավարական ծրագրերի տակ առաջին հերթին պետք է հասկանալ այն բոլոր նախագծերը, որոնք նպատակաուղղված են հարևան Իրանի և Վրաստանի հետ համագործակցությամբ Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի կարևորագույն օղակի վերածելուն՝ հանգամանք, որն, ըստ էության, զրոյացնելու է ոչ միայն մեր երկրի ադրբեջանա-թուրքական շրջափակմանն ուղղված բոլոր թշնամական գործողությունների արդյունավետությունը, այլև առաջին հերթին հենց մեր հասարակության ներսում ջարդելու է սեփական երկրի «փակուղայնության» մասին առասպելը:

Այս համատեքստում ուշագրավ է հատկապես այն, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հենց այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե նոր կառավարությունը ստուգումներ է իրականացնում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության արդյունավետության գնահատման ուղղությամբ, ինչն այս՝ իրոք ռազմավարական ծրագրի նկատմամբ մինչ այս բացակայած խիստ վերահսկողության սահմանման, ինչպես նաև չարաշահումների բացառման լուրջ ազդակ և զգուշացում պետք է դիտարկվի՝ դրանից բխող բոլոր հետևություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել