Image result for Արթուր ՊետրոսյանԼրատվամիջոցները գրում են, որ լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Բան չունեմ ասելու, բարի, թող ղեկավարի, բարով ղեկավարի և թող հաջողությունների հասնի: Բայց չեմ հասկանում՝ նա ե՞րբ և ինչպե՞ս դարձավ լեգենդար… Ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ լեգենդար Սարգիս Հովսեփյանին, Հենրիկ Մխիթարյանին, ովքեր առավել քան արժանի են, նման բարձրագոչ գնահատականների արժանացնեն:
Լեգենդա՞ր… Լեգենդար ֆուտբոլիստները միայն «Արարատ-73»-ի թիմն էր, որն էլ այն ժամանակվա մեր ֆուտբոլի մի ուրույն հավաքական էր…
Բոլորն անխտիր՝ անկրկնելի ու տաղանդավոր… Եվ պետք է վերջապես բարձր պահել նման գնահատականների արժեքը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել