Картинки по запросу Կարմիր բողկԴիետոլոգները խորհուրդ են տալիս սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել: Կարմիր բողկն առավել սննդարար է և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա): Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիումի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը: Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել