Image result for советский грузииՈւսումնասիրում եմ Վրաստանի խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանը: Մի հատկանշական բան կարելի է առանձնացնել: Վրացիները 1921թ. փետրվար-մարտ ամիսների դեպքերի մասին նշում են, ոչ թե Վրաստանի խորհրդայնացում, այլ Վրաստանի ժողովրդական հանրապետության օկուպացիա Խորհրդային Ռուսաստանի կողմից: Մարդիկ հստակ գնահատական են տալիս պատմական անցուդարձին: Ի տարբերություն իրենց՝ մենք դեռ «օրհնված սհաթի» տակ ենք և, բնականաբար, 1920թ. մեր պետականության անկումը ոչ թե կորակվի որպես խորհրդային կամ քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) օկուպացիա, այլ կանվանվի Հայաստանի խորհրդայնացում իրերին առանց հստակ գնահատական տվող մեղմ տերմինաբանությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել