Շուստրի նեգռերը և հարիֆ հայերը: Ձեզանից շատերը էլեկտրոնային նամակներ ստացած կլինեն Աֆրիկյան երկրների << թագաժառանգներից>>, որոնք միլիոնավոր դոլարներ ունեն բանկում, սակայն մեր օգնության կարիքն են զգում, որ այդ գումարները հանեն և մեզ հետ կիսվեն, իսկ մեզանից շատ բան չեն ուզում մի 50դոլար ուղարկել ինչ-որ հաշվի:Այս վերջերս էլ Քադաֆու աղջիկն էր ինձ շահավետ գործարք առաջարկում:Եվ ամեն անգամ երբ այդպիսի նամակ էի ստանում մտածում էի թե տեսնես դեռ աշխարհում այնպիսի մարդ մնացել է, որ աֆրիկյան այս <<կուտի>> մասին չգիտե:Աֆրիկյան մի այլ <<քցոցի>> էլ կա երբ ինչ-որ սև թղթեր գցում են քիմիական նյութի մեջ և դուրս հանում կանաչ զուլալ արդար դոլարներ, որոնց իսկությունը հաստատում է նույնիսկ ստուգող սարքը և անկեղծ ասած սարքը ուրիշ ճար էլ չունի քանզի այդ դոլարները իսկական են լինում, իսկ ահա ձեզ վաճառվող սև թղթերը, որոնք դուք պետք է հետագայում ինքնուրույն դոլարի վերածեք պարզապես թուղթ են լինում:Ու անկեղծ ասած ապշեցի երբ մամուլից իմացա, որ ինչ-աֆրիկացիներ Հայաստանում հայերից նման եղանակով 4 միլիոն դոլար են <<քցել>> և ըստ մամուլի 150 000 դոլար <<քցվել>> է նաև ԱԺ պատգամավոր Կարամելի Հարութը:Իրոք, որ ագահությունը մթագնում է բանականությունը:Նման եղանակով <<հարիֆ>> հայերին քցում են նաև <<շուստրի>> պատգամավոր հայերը նախընտրական ասֆալտի, բուժզննման, բուժօգնության և կաշառքի տեսքով, որոնք իրական են լինում, իսկ ահա ապագային միտված խոստումները <<դատարկ սև թղթեր>> են դուրս գալիս: Իմիջայլոց ամենաշուստրի հայերը դրանք ազնիվ, համեստ, աշխատասեր, կարեկից հայերն են, իսկ ասպարեզում <<շուստրավացը>> լինողները իսկական <<հարիֆ>> են և այդ բանում նրանք վաղ թե ուշ համոզվելու են փաստի առջև կանգնելուց հետո, իսկ փաստը շատ խոսուն բան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել