Երեխային ապտակելու մասին տեսանյութ էր տարածվել: Բոլորը հայհոյում էին ապտակող կնոջը՝ կարծելով՝ դաստիարակչուհին է: Պարզվեց՝ երեխայի մայրն է: Պարզվեց՝ այդ մամայի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու: Եթե այդպես է, քրեական գործեր հարուցեք Հայաստանի մամաների կեսից ավելիի նկատմամբ: Քրեական գործ հարուցելով օգնելո՞ւ եք այդ երեխային: Էդ երեխան տառապելու է, երբ սկսեն իր մորը տանել-բերել բաժին, չի բացառվում՝ ձերբակալեն: Ուզո՞ւմ եք օգնել երեխաներին, օգնեք բարելավել երկրի սոցիալ-մշակութային կյանքը: Այդ մայրերը չեն գիտակցում, որ երեխային մի մուշտի տալը վատ բան է: Նրանց համար դա դաստիարակության մեթոդ է: Օգնեք բարձրացնել հայոց մայրերի գիտակցությունը: Դատ ու դատաստանով էդ հարցը չի լուծվելու: Հայտնի անեկդոտի պես միայն թղթատարությունն է ավելանալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել