Картинки по запросу ԴալլաքյանՀՀ քաղաքական դաշտի տրագիկոմեդիան շարունակվում է: ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի՝ «ընդիմադիր» դառնալուց հետո այժմ էլ Դալլաքյանն է դառնալու «անողոք ընդիմադիր»: Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ գործող համակարգը հասկացել է, որ իր պատկերացմամբ՝ մեծ մասամբ գործ ունի դասական կենսաբանական զանգվածի հետ, որին ինչպես կուզի, այնպես էլ կարող է մանիպուլացնել: ՏԻՄ ընտրություններում ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի մեծ թվով ձայները վկա: Այս ամենի դեմն առնելու համար պետք է պերմանենտ աշխատանք ժողովրդի հետ: Ամենակարևորը՝ դա պետք է համացանցային տիրույթից հնարավորինս դուրս լինի: Վերջիվերջո պետք է ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը մի քանի հազար ակտիվ ֆեյսբուքցիները չեն: Մենք այստեղ քննարկում, բանավիճում ենք, արտահայտում տեսակետներ, բայց, միևնույն ժամանակ, մոռանում ենք, որ կան հարյուր-հազարավոր մարդիկ, որոնց պետք է բնակչից դարձնել քաղաքացի և գործընթացների շահառու և որոնք, իրենց առօրյա հոգսերով տառապելով, չեն ապրում ֆեյսբուքյան իրականությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել