Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած տղամարդը սատանիստ է. (Ֆոտոշարք)Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ Գյումրու Գորկու այգու մոտակայքում, դեպի «Շիրակ» ֆուտբոլային ակումբ տանող ճանապարհի շենքերից մեկի կտուրին բարձրացել էր մի տղամարդ՝ սպառնալով իրեն վայր նետել։ Տղամարդը խոսել էր ռուսերեն, որը հիմք էր տվել ենթադրելու, թե նա ազգությամբ ռուս է։ Փրկարարներին մի կերպ հաջողվել էր նրան վայր իջեցնել, նրան այժմ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն՝ բազմաթիվ կտրվածքներով՝ արյան մեջ, սրիչով ինքնավնասել է իրեն։

Նշենք, որ Ալեքս անունով երիտասարդը՝ մոտ 30 տարեկան, ըստ մեր տեղեկությունների, երեք օր առաջ հայտնվել էր Գյումրու բժշկական հաստատություններից մեկում՝ սատանիստի պես աչքերը սև ներկած, հագին վերնաշապիկ, որի հետնամասում սատանա էր պատկերված, մարմնի վրա 6 թիվն է դաջված։ Ներս էր մտել կենդանական ոռնոցներով ու մի լավ վախեցրել էր բուժանձնակազմի ներկայացուցիչներին, խաչը տեսնելիս, հիստերիայի մեջ էր ընկել, փորձել ինքնավնասել իրեն, այնուհետ նշել էր, որ իրեն ուղարկել են ինչ-որ մարդիկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել