168.am-ը գրում է.

Մի քանի թուրք դիվանագետ ապաստան է խնդրել Գերմանիայից Անկարայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը, WDR և NDR հեռուստաալիքների հետ համատեղ, որոնք հետաքննական լրագրության միավորման անդամներ են:

ԶԼՄ-ները պարզել են նմանատիպ երեք դեպքի մասին: Ապաստան հայցողների թվում է դիվանագիտական գետատեսչության նախկին ռազմական կցորդը:

Նշվում է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել է գերատեսչության մի շարք աշխատակիցների, որոնք ավելի վաղ աշխատում էին Գերմանիայում: Այդ փաստը հաստատել են Բեռլինում Թուրքիայի դեսպանությունում: Նրանք կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Օգոստոսին Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ավելի քան 30 թուրք դիվանագետ անտեսել է հայրենիք վերադառնալու Անկարայի պահանջը, որը վերջինս արել էր պետական հեղաշրջման փորձից հետո:

Süddeutsche Zeitung պարբերականի՝ Գերմանիայի կառավարությունում ունեցած աղբյուրի խոսքով՝ ապաստան հայցողների թիվը երկրում կարող է ավելանալ:

Ներգաղթյալների հարցերով դաշնային գերատեսչությունը (BAFT) դեռ որոշում չի կայացրել դիվանագետների հայտարարությունների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել