Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների հասարակական կազմակերպությունները, միությունները, միավորումները և այլն: ՀԿ-ների և շարժումների պատմությունը բավական հին է:

Հասարակական շարժումների հատուկ տեսակ են համարվում քաղաքական շարժումները: Այն մարդկանց համատեղ ձգտումներ և գործողություններ են ընդհանուր նպատակների իրականացման համար: Քաղաքական շարժումներն այլ հասարակական շարժումներից կամ հոսանքներից տարբերվում են, որ քաղաքական շարժումները օգտագործեն նաև քաղաքական միջոցներ` պայքարում են իշխանության կամ էլ ազդում այդ իշխանության իրականացման եղանակների վրա:

Քաղաքական շարժումները ունեն իրենց ներքին դինամիկան և անցնում են ձևավորման ու զարգացման որոշակի աստիճաններ կամ փուլեր: Նախ ցանկացած շարժման ձևավորման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ (գործոններ): Այս դեպքում առաջնահերթ նկատի է առնվում զանգվածների դժգոհությունը (անբավարարվածությունը) առկա իրավիճակից ընդհանուր առմամբ (առաջին հերթին տնտեսական և քաղաքական առումով):

Առավել ակտիվ անհատների միջև առաջանում է սերտ հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն, որը հետագայում կարող է բազա դառնալ շարժման ձևավորման համար:

Շարժումները և հասարակական-քաղաքական սեկտորն ակտիվանում է հատկապես այն փուլերում, երբ դաշտում որոշակի լճացում և պահանջարկի միտում է նկատվում. ասել է թե, տվյալ գաղափարի շուրջ համախմբվածներն ամեն կերպ փորձում են դաշտ մուտք գործել այտեղ հաստատվելու ակնկալիքով, իրենց հետ որոշակի թարմություն և բուն ասելիք բերելով: Նշված հասարակական-քաղաքական կազմակերոպություններից կամ շարժումներից ՀՀ նորոգույն պատմության մեջ բավականին ակնառու է ՀՀՇ-ի օրինակը, որը բոլորովին վերջերս ստացավ կուսակցության կարգավիճակ (պետք է նշել, որ իր կառավարման 7 տարիներին ՀՀՇ-ն եղել է շարժում, այսինքն դա բնավ չի խանգարել պետական-քաղաքական կուրս վարելու համար): Նմանատիպ հասարակական միավորում էր, որոշակի սոցիալական ուղղվածությամբ, «Դեմ եմ» շարժումը, այս շարքում է կարելի առանձնացնել «Քաղաքացիական պայմանագիր» շարժումը, որ կարճ ժամանակում վերածվեց կուսակցության:

Եվ եթե հաշվի առնենք ՀՀ քաղաքական դաշտում նշմարվող փոփոխությունների ֆոնը, կարելի է փաստել, որ բացառված չէ, որ մեր քաղաքական գործընթացներում նույնպես ներգրավվեն հասարակական-քաղաքական նոր պրոյեկտներ, ինչն այսօրվա քաղաքական օրակարգի հրամայականներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել