Ազգին «հասցրել են» «խումարի», իրենց պատճառով տասնյակ ճակատագրեր են խեղվել, մարդիկ են ինքնասպանություն գործել, հիմա էլ բողոքում են, որ բուքմեյքերական ընկերությունների նկատմամբ հարկերն ավելացել են ու որ աշխատատեղեր կփակվեն։ Տղեք ջան, եթե ես լինեի ուժային որևէ կառույցի պատասխանատու, ապա վաղուց փակված կլինեիք, ու ձեր աշխատողներից էլ ահագին մարդ ճաղերի հետևում կլինեին։ Միայն պաշտոնական տվյալներով՝ տարեկան 200մլն դոլարի շահույթ ունեք էս քյասիբ ժողովրդին թալանելով, հիմա խոսում եք աշխատատեղերից… Ասեմ ավելին՝ շատերս վստահ ենք, որ իրական շահույթը մի քանի անգամ ավելին է, ամեն խոշոր սպորտային իրադարձություն կեղտոտ փողերի հրավառություն է ձեզ համար։ Հաշվե՞լ եք՝ քանի ընտանիք եք վարի տվել, քանի ջահել երեխու կյանք եք փչացրել… Բարի եղեք խոսել այդ մասին, ես ձեզ որպես չարիք եմ ընդունում։
Հ.գ․ Միայն թե հիմա չսկսեք ասել, թե ամեն մարդ ինքն է որոշում՝ իր գումարն ինչ անի և այլն… Այս աստիճանի գովազդ ու հասանելիություն շահումով խաղերի, անթույլատրելի է, ամեն բակում կա, համացանցում կա ու խաղադրույքի գումարի աղբյուրի ճշտում չկա, տարիքի ճշտում չկա… Կա մենակ լիքը փող ու տուժած ցածր ու միջին խավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել