Ամերիկյան «Լայֆ» ամսագրի ֆոտոլրագրող Հովարդ Սոչուրեկը 1958 թվականին եղել էր Հայաստանում և ամսագրի համար մի ուշագրավ ֆոտոշարք պատրաստեց Էջմիածնի վանքային կյանքի առօրյայից: Ներկայացվող լուսանկարում պատկերված է Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանում իրականացվող հնագիտական պեղումներից մի դրվագ: Նշենք, որ 1950-ականների երկրորդ կեսի պեղումների ընթացքում Էջմիածնի տաճարի այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին հեթանոսական հնագույն տաճարի հիմքեր և մնացորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել