Image result for մթերքներԱնվանվել են աշնան ամենաօգտակար մթերքները.

Սեպտեմբերն աշնան առաջին ամիսն է, որն ընդունակ է ուրախացնել և՛ հիանալի եղանակով, և՛ սեզոնային սննդամթերքներով: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն 5 մթերքները, որոնք օգտակար են օրգանիզմին:

Ընկույզ

Այս մթերքը պարունակում է բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք բարելավում են սրտի և անոթների աշխատանքը և երկարացնում կյանքը: Ընկույզը նաև բարելավում է ուղեղի աշխատանքը:

Խնձոր

Խնձորը պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները: Սակայն, գիտնականների պնդմամբ, խնձորը հարկավոր է ուտել անմիջապես քաղելուց հետո, քանի որ գնալով վիտամիններն աստիճանաբար պակասում են:

Դդում

Դդմի միջուկը շատ օգտակար է, քանի որ պարունակում է C վիտամին: Այն պարունակում է նաև B վիտամին, որը բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը, օգնում հաղթահարել անքնությունն ու հոգնածությունը: Իսկ A վիտամինի պարունակությունն արդյունավետ է նաև մաշկի և մազերի համար, նվազեցնում է ծերացման նշանները: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ խմել դդմի հյութ, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

Խաղող

Այն պարունակում է B խմբի շատ վիտամիններ, մեծ քանակությամբ բջջանյութ, պեկտին, որոնք բարելավում են արյան վիճակը և կարգավորում բոլոր օրգանների աշխատանքը:

Մեղր

Պարունակում է շատ վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, ինչպես նաև բնական հորմոններ: Հատկապես խորհուրդ է տրվում տրամադրության բարձրացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել