1.Տեսնես՝ ընտրությանը մասնակցող քաղաքացիներից քանի %-են հավատում վաղվա ապահով Հայաստանի գոյությանը:

2.Տեսնես՝ մեր ժողովրդին չե՞ն  ընդգրկելու Գինեսի ռեկորդների գրքում այն բանի համար, որ 5 տարի ապրելու են 5000 դրամով՝ օրական 2,74 դրամ:

3. Տեսնես՝ ԲՀԿ-ականները ո՞ւմ օգտին քվեարկեցին:

4.Տեսնես՝ ընտրակաշառք բաժանողներին ու ընտրազանգված ապահովողներին տքնաջան աշխատանքի համար ինչքան են վերջում վճարելու:

5.Տեսնես՝ ընտրությունները «արդար  և  թափանցիկ» հայտարարողները հավատո՞ւմ են իրենց  խոսքերին, թե՞ մտքում ծիծաղում են իրենց ասածների վրա:

6.Տեսնես՝ ինչից է, որ բնակավայրերում գրանցված, բայց այլ տեղերում ապրող քաղաքացիները միայն  5 տարին մեկ և այն էլ 5 րոպեով են գալիս իրենց ծննդավայր (կամ բերում են):

7.Տեսնես՝ այս ընտրություններից հետո՞ էլ են լինելու թանկացումներ:

8.Տեսնես՝ այս ընտրություններից հետո էլ են հայտարարելու մասնակցության այնպիսի անհավանական  ցուցանիշ, որից պարզվելու է, որ Հայաստանից ոչ մի արտագաղթ էլ չի եղել և երկրում ապրում է մի 4 միլիոն մարդ, և բոլորն էլ ընտրելու իրավունք  ունեն:

9.Տեսնես՝ ԿԸՀ-ը ինչու չարձագանքեց անձնագրերից թաց անձեռոցիկով հեշտությամբ մաքրվող կնիքների խնդրին և ընտրությունները ընթացան «բնականոն  ընթացքով»:

10.Տեսնես՝ Հայաստանում մի օր լինելո՞ւ են արդար, թափանցիկ ու անկաշառ, չպարտադրված ընտրություններ, եթե լինեն, խնդրում եմ՝ հետագա սերունդներին այդ փաստը ըստ արժանվույն արձանագրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել