Երեկ լրագրողի հետ շատ հետաքրքիր թեմայով էինք զրուցում՝ արդյո՞ք իրավունք ունի լրագրողը (ֆոտոլրագրողը, օպերատորը) լուսանկարահանում (վիդեոնկարահանում) կատարելու առանց մարդուն (լուսանկարահանվողի) զգուշացնելու և հրապարակել այդ նյութը: Այստեղ միանշանակ պատասխան չկա (դեռևս լիարժեք չեմ հետազոտել իրավական դաշտը): Չի կարելի մարդու վրա կենտրոնացած նկարահանում կատարել՝ բացառությամբ, եթե տվյալ անձը հանրային անձնավորություն է (դերասան, հասարակական կամ քաղաքական գործիչ): Մնացած դեպքերում պետք է վարչական պատասխանատվություն առաջացնեն նման հրապարակումները:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Nikolay.Baghdasaryan/posts/1101419873285425?notif_t=close_friend_activity¬if_id=1474791554835685
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



