Օգտագործեք տարբեր գույնի մթերքներ.
Գիտնականների երկար տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր գույնի միրգ և բանջարեղեն օգտագործելով` կարելի է խուսափել լուրջ հիվանդություններից: Յուրաքանչյուր գույն ունի օգտակար նյութերի իր պաշարը:
Լուրջ հիվանդություններից խուսափելու համար հարկ է ամեն օր տարբեր գույնի հինգ միրգ կամ բանջարեղեն օգտագործել:
Կարմիր
Պղպեղը երեք անգամ ավելի շատ է պարունակում վիտամին C, քան նարինջը, բացի այդ՝ ունի բետա-կարոտին և բիոֆլավոնոիդներ, որոնք հակազդում են վնասակար նյութերին:
Ազնվամորին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու E, և շատ արդյունավետ է սակավարյունության դեմ:
Բազուկը խթանում է լյարդի աշխատանքը և մաքրում շլակներից: Բազուկի հյութը բուժում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը:
Բալն օգնում է պահպանել թթվայնության ցածր մակարդակը և մաքրում է երիկամները, օգտակար է սակավարյունության և արթրիտի դեպքում:
Լոլիկն ամրացնում է իմունիտետը, լավացնում շագանակագեղձի աշխատանքը:
Խաղողը և ելակը լավ միջոց են ուռուցքային հիվանդությունների դեմ:
Խնձորը մաքրում է անոթները:
Կարմիր լոբին նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը և մարսողական համակարգը մաքրում է շլակներից:
Նարնջագույն
Նարինջը երիտասարդեցնում է մաշկը, պայքարում քաղցկեղային ուռուցքների դեմ, կարգավորում է ճնշումը:
Գազարն օգտակար է սրտի և երիկամների համար, առողջացնում է մաշկը և լավացնում տեսողությունը:
Դեղին
Կիտրոնը հիանալի հակասեպտիկ է և արդյունավետ միջոց է մրսածության դեմ: Ամրացնում է ստամոքսի պատերը և նպաստում մարսողությանը:
Բանանը կարող է բարձրացնել տրամադրությունը:
Եգիպտացորենը կանխարգելիչ միջոց է քաղցկեցի դեմ, կանխում է սրտանոթային հիվանդությունները և լավացնում տեսողությունը:
Կանաչ
Կաղամբն արդյունավետ է արգանդի քաղցկեղի ժամանակ: Թթու դրած վիճակում այն պահպանում է բոլոր օգտակար հատկությունները:
Սպանախն օգտակար է ատամների և լնդերի համար, օրգանիզմից դուրս է բերում շլակները:
Սիսեռը նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների, ինֆարկտի, հիպերտոնիայի ռիսկը և դանդաղեցնում ծերացումը:
Մանուշակագույն
Սմբուկը լավացնում է անոթների աշխատանքը և ուղեղում արյան շրջանառությունը:
Սև
Հավամրգին արդյունավետ է աղեստամոքսային համակարգի և տեսողության համար:
Սև հաղարջն օգտակար է աղեստամոքսային համակարգի, մրսածության, աթերոսկլերոզի, սակավարյունության և լյարդի հիվանդությունների ժամանակ: