Ամերիկյան նպաստամատույցի գորգերի արհեստանոցը Երևանում. 1919 թվական... Նկարում՝ փախստական հայ աղջիկները գորգեր են գործում Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից բացված արհեստանոցում հետագայում բարեգործական նպատակով դրանք վաճառքի հանելու համար: Լուսանկարը՝ լրագրող Մելվիլ Չատերի, "National Geographic" ամսագիր, 1919 թ., նոյեմբեր:

Մելվիլ Չատերն իր հոդվածում նշում է, որ օգնության նպատակով աշխատանքի տրամադրումը ամեն ինչ կորցրած փախստականներին նաև մարդկային արժանապատվությունը վերագտնելու առումով կարևոր հնարավորություն է նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել