Image result for գուրգեն մահարիԽորհրդային բռնաճնշումների շրջանում ԽՍՀՄ-ում բազմաթիվ պատժիչ միավորումներ էին առկա: Խորհրդային համակենտրոնացման ճամբարները կամ աքսորավայրերը, որոնք դեռևս Լենինի ժամանակ էին ստեղծվել և գործածության ենթարկվել, հանդիսանում էին ամենասարսափելի պատժիչ համակարգերը: Խորհրդային համակենտրոնացման ճամբարների զոհ են դարձել տարբեր տվյալներով մի քանի միլիոն մարդ: Խորհրդային ճամբարներում տիրող սարսափը լավագույնս նկարագրում է 10 տարվա աքսորի դատապարտված գրող Գուրգեն Մահարին:

... Մենք հիմա մենք չենք, մենք համարակալված, բայց այսպես թե այնպես, կենդանի միավորներ ենք: Ես «222» եմ, օրինակի համար: Ինչպես էլ գտան իսկական թիվս՝ 222, ոչ ավել, ոչ պակաս, որովհետև, եթե մեկով ավելի լիներ, կարող էր ստացվել Երևանի կոմիտեի քարտուղարը, իսկ եթե պակաս՝ ճարտարապետ… 222, ահա՛ ես, ոչ ավել, ոչ պակաս:

Ու եթե ես փախչեմ, այդպես էլ կասեն՝ 222-ը փախավ, ու եթե իմ բանտային բժշկի հարաբերությունները լավանան, նա մի գեղեցիկ օր կապացուցի, որ համր չէ: Կխփի ուսիս և կասի՝ 222, քեֆդ ո՞նց է: Ու եթե մայրս ինձ նամակ գրի, պիտի գրի. «Որդյա՛կ իմ, 222, ստացա վերջին նամակդ ու կարդալով շատ…»:

Ու եթե ես միօրինակ ու տաղտկալի կյանքս քիչ թե շատ բազմազան դարձնելու բարի նպատակով վերցնեմ ու մեռնեմ, չորրորդ հարկի պատասխանատու հերթապահն այդպես էլ պիտի զեկուցի բանտապետին. «222-ը մեռավ…»:

Խե՜ղճ 222: 

Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել