Image result for իսրայել օրիՀայոց պատմության մեջ ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկը 17-րդ դարի վերջն ու 18-րդ դարի սկիզբն էր, երբ թուրք-պարսկական տիրապետության տակ գտնվող հայերը՝ մասնավորապես ժամանակի գործիչները, ուղիներ էին փնտրում ազատագրության համար: Այդ ժամանակվա ամենահայտնի գործիչներից մեկը Իսրայել Օրին էր: Զարմանալի է, որ ներկայումս Իսրայել Օրու գործունեությունը դրական լույսի ներքո է ներկայացվում: Օրին այն գործիչներից էր, որը գործնական հունի մեջ դրեց մեզ համար ճակատագրական և կործանարար դարձած «օտար փրկիչներ» որոնելու քաղաքականությունը: Հենց այդ ժամանակաշրջանից սկսած՝ հայոց ազատագրման հարցը սկսեց կապվել բոլորի, գլխավորապես Ցարական Ռուսաստանի, բայց ոչ երբեք հայ ժողովրդի հետ: Հենց այդ ժամանակաշրջանից սկսած և հետագայում հայ գործիչների սխալների հետևանքով հայ ժողովրդի մեջ հաստատվեց «Ռուսը մեզ ազատագրողը և պահապանն է» միֆը: Երեք հարյուր տարի առաջ սկսված հայ հասարական-քաղաքական էլիտայի պրոռուսական ուղղվածությունը կործանարար հետևանքների հանգեցրին հայ ժողովրդի համար: Ցավալիորեն մենք դասեր չենք քաղում անցյալից: Դրա վկայությունն են 2014թ. ԱԺ-ում ԵԱՏՄ պայմանագիրը վավերացնելը և 2016թ. ՀՕՊ համաձայնագրի վավերացումը: Եվ ինչի՞ մասին է խոսքը, երբ ԵԱՏՄ պայմանագրի վավերացման դեկտեմբերյան օրերին իշխանության ներկայացուցիչներից մեկը բառացիորեն ասաց, որ մենք սովոր ենք, որ մեր գլխին ինչ-որ մեկը լինի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է՝ ռուսը լինի: Ահա այս կործանարար մտածողությունն է Իսրայել Օրու գործունեության ողջ «դրական» հետքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել