Image result for ռազմական շքերթՌազմական շքերթները՝ հատկապես այս ժամանակներում, անիմաստ ու անհեթեթ ներկայացումներ են, թատերական միջոցառումներ, որ ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ թշնամու վրա: Կոնկրետ Հայաստանի պարագայում Ադրբեջանի ղեկավարությունն իր դաշնակիցների շնորհիվ հայ հանրությունից շատ ավելի լավ գիտի, թե որքան և ինչպիսի զինատեսակներ ունի այս երկիրը:
Իսկ եթե շքերթ է արվում սեփական ժողովրդի ոգին բարձրացնելու նպատակով, ապա ոգին բարձրացվում է հեկտարներ գրավելով, ոչ թե հանձնելով ու հետո արդարացնելով:
Շքերթներ անող երկրների ցանկն ընդհանրապես հետաքրքիր է. Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Սուդան, Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Հայաստան և այլն:
Մինչդեռ գերտերությունների պարագայում դրանք գուցե արդարացված են, փոքրիկ և բանակային կոռուպցիայի մեջ թաթախված երկրներում` զավեշտալի:
Միայն փորձի արդյունքում, որը փոխանակ գիշերը կամ այլ վայրում կազմակերպեն, պարալիզացվել է քաղաքը, իսկ հիմնական մարտական տեխնիկան, փոխանակ մարտական վիճակում գտնվի, բերվել է Երևան և խցանել այն:
Ծախսերի մասին խոսելն արդեն ինքնին անիմաստ է:
Եվ այսքանից հետո հասարակության մի ստվար զանգված կրկես այցելած երեխայի պես հրճվում է ծանր տեխնիկայի տեսքից` մոռանալով, որ թշնամին էլ դրանից ունի ու հաճախ շատ ավելի շատ ու, ցավոք, հաճախ ավելի լավը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել