Картинки по запросу devushki
  • Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, կարիք չկա ստելու և հնարովի կերպար ստեղծելու: Չգիտես ինչու, երբ տղան ուզում է դուր գալ աղջկան, նա սկսում է իրեն սուպերմեն երևակայել, բայց ինչո՞ւ, չէ՞ որ Դուք անընդհատ չեք կարողանալու կերպարի մեջ մնալ և օրերից մի օր կթուլանաք: Իսկ այդ դեպքում հիասթափությունը երաշխավորված է:
  • Ինքնավստահ եղեք: Աղջիկներին գրավելու գործում շատ կարևոր գործոն է ինքնավստահությունը:
  • Մի՛ վազեք նրա հետևից: Մի «հիմար» միտք կա` մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում և մերժում ենք նրանց, ովքեր մեզ սիրում են: Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար ավելի շատ հետաքրքիր են այն մարդիկ, ովքեր անհասանելի են կամ ում դժվար կարելի է հասնել:
  • Պետք է իմանալ նրա թուլությունները: Պարզապես պարտադիր է դրանք իմանալ` ինչ է սիրում, ինչ է լսում, ուր կցանկանար գնալ: Իսկ եթե Ձեզ հաջողվում է իմանալ այնպիսի թուլությունների մասին, որոնք նա հաճախ չի բարձրաձայնում, դա արդեն հաղթաթուղթ է Ձեր ձեռքում․ օգտագործե՛ք այն:
  • Առատաձեռն եղեք, գումար մի՛ խնայեք նրան ուրախացնելու և հաճելի նվերներ անելու համար:
  • Փորձեք նրա համար հեղինակություն դառնալ: Ավելի պատկերավոր ասած` դարձեք նրա համար երկրորդ հայրիկը, ում խոսքը նա հարգում է, ում լսում է և ում կարծիքը կարևորում է:
  • Կանանց շրջանում հաջողություններ ունեցեք: Ինչպես ասում են, ուրիշի աչքը լավագույն հատկանիշն է: Եթե Ձեզ հավանում են այլ աղջիկներ և կանայք, ուրեմն Ձեր մեջ մի բան կա, որի վրա արժե ուշադրություն դարձնել:
  • Ամեն հարցում նրա հետ մի՛ համաձայնվեք, ունեցեք Ձեր սեփական կարծիքը: Բայց սա չի նշանակում, որ պետք է համառ լինեք և միշտ Ձեր ասածը պնդեք:
  • Անկախ եղեք: Երբեք կախված մի՛ եղեք կնոջից, կամ էլ եթե դա այդպես է, գոնե մի՛ ցուցադրեք:
  • Շրջապատի հոգին եղեք և լավ հումորի զգացում ունեցեք: Աղջիկները սիրում են գտնվել այն տղայի կողքին, ով միշտ և ամենուր բոլորի ուշադրության կենտրոնում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել