Картинки по запросу վարդանանքՈր դպրոցներում երեխաներին Հայաստանի սխալ պատմությունով են կերակրում, արդյունքում այդ երեխաները մեծանում, մեծ մարդիկ են դառնում ու մառազմատիկ քաղաքական պատկերացումներ են ունենում:
- Եթե ուզում եք հին Հայաստանի իրական պատմությունը իմանալ, կարդացեք Պարսկաստանի ու Հին Հռոմի պատմությունը ու մի քիչ էլ ասորիների մասին տեղեկություններ հավաքեք, հետո համադրեք իրար, ու ամեն ինչ պարզ կլինի։
- Եթե ուզում եք միջին դարերի իրական պատմությունն իմանալ, կարդացեք արաբների ու Բյուզանդիայի, մի քիչ էլ Վրաստանի մասին, համադրեք ու կիմանաք Հայաստանի իրական վիճակը։
- Եթե ուզում եք նոր շրջանի մասին իմանալ, կարդացեք Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի, Ռուսաստանի պատմությունները, չէր խանգարի նաև Բրիտանիայի քաղաքականության մասին որոշ տեղեկությունները, ու ամեն ինչ պարզ կլինի:
Մի խոսքով, Վարդանանց, Սամվելի, Պապ թագավորի, Գևորգ Մարզպետունու մասին հեքիաթները քաղաքական առումով ինֆանտիլ սերունդներ են կրթում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել