Այս շենքը Հին Երևանի ևս մեկ կորսված վկան է։ Խորասանյանների առևտրային տունը տեղակայված էր Աբովյան (Աստաֆյան) փողոցում՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ներկայիս «Անի» հյուրանոցի տեղում: Քանդվել է 1960-ական թվականներին: Շենքը կառուցվել էր 20-րդ դարի սկզբին ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և համարվում էր երևանյան տաղանդաշատ ճարտարապետի լավագույն գործերից մեկը:
Ներկայացնենք որոշ տեղեկություններ այդ շենքի սեփականատերերի վերաբերյալ: Հակոբ Խորասանյանը առաջին  դասի վաճառական էր, զբաղվում էր կտորեղենի և երկաթյա իրերի առևտրով: Կինը՝ Շամիրամը, սերում էր Մամիկոնյան իշխանական տոհմից, իսկ դուստրը՝ Վերգինեն, ավարտել էր Բեռլինի համալսարանը և Երևանում ճանաչված բժշկուհի էր: Նշենք, որ Խորասանյանների տան առաջին հարկում գործում էր խանութ և բժշկական կաբինետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել