Картинки по запросу ալեն ղևոնդյանՀ. Աբրահամյանը հրաժարական տվեց: Պարզ է, որ Կառավարության կազմն էլ կփոխվի: Արդեն կարծես հայտնի է նաև նոր վարչապետի անունը: Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքը թևակոխեց նոր փուլ: Սակայն այս պարագայում կարևորը ոչ այնքան ֆիգուրների փոփոխությունն է, որքան այն, թե այդ փոփոխությունների արդյունքում ի՞նչ կփոխվի երկրում...

Եթե փոփոխության տրամաբանությունը, տարբեր նկատառումներից ելնելով, մեկ կառավարչին մեկ այլ կառավարիչով փոխելն է, ապա պարզ է, որ գործնականում երկրում ոչինչ էլ չի փոխվի:

Եթե փոփոխությունը միտված է Գործադիրում նոր մարդ բերելու միջոցով խաղի կանոնների փոփոխությանը, ապա իրավիճակային արդյունքներ միգուցե և հնարավոր կլինի ակնկալել, սակայն մինչ այդ արդյունքներին հասնելը, հավանաբար մենք ականատես պետք է լինենք բազմաթիվ այլ պաշտոնանկությունների, հրաժարականների և ամենակարևորը՝ բավարար քաղաքական կամքի առկայության:

Ի դեպ, 2017 ընտրություններին էլ քիչ ժամանակ է մնացել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել