Այսօր շատ հիշարժան օր է ինձ համար: Նոր ուսումնական տարի, աշնանային առաջին օր: Վաղ առավոտյան, աղջկաս` Նարեի ու կնոջս հետ շտապում ենք այն դպրոցը, որտեղ ես եմ տաս տարի կրթություն ստացել ու հաջողությամբ ավարտել: Կարծես երեկ լիներ, որ մայրս իմ ձեռքից բռնած ուղեկցեց Երևանի №85 դպրոցը: Երբ առաջին ուսուցչուհիս` ընկեր Եգանյանը, դպրոցի բակում շարք կանգնեցրեց, դասարան ուղեկցելու համար, մի տարօրինակ զգացողություն պատեց ինձ` հանկարծ աչքիցս չկորցնեմ մայրիկիս...Մինչև հիմա հիշում եմ իմ այդ օրվա տագնապը: Չմոռանամ ասել, որ նույն դպրոցի բակում այսօր կրկին հանդիպեցի իմ առաջին դասարանի ուսուչուհուն, ում տարիները ի զօրու չէին եղել փոխել: Նույն գեղեցիկ, մեղմ,քնքույշ, ուշադիր ուսոցչուհին էր մնացել: Կյանքը զարմանալի բան է: 1991 թվականի Սեպտեմբերի մեկին մայրս ինձ այս դպրոց բերեց, այսօր` ես ու կինս առաջնեկիս բերեցինք: Նոր ուսումնական տարվա` Սեպտեմբերի 1-ի, Կրթության ու Գիտության օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ ողջ հանրապետության առաջին դասարանցիներին, ԲՈւՀերի և այլ ուսումնական հաստատությունների առաջին կուրսեցիներին: Թող նրանց ուսումնառության տարիները լինիեն գիտելիքների, նոր աշխարհ ընկալումների, հաջողությունների և ձեռքբերումների տարիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել