Image result for россиянин в армении интерпол20-րդ դարում կար մի հատ ԽՍՀՄ ու իր ազդեցության տակ գտնվող այսպես կոչված Սոցիալիստական ճամբարի երկրներ, որոնք անմիջապես միության կազմում չէին սակայն շատ քիչ հարցերում ունեին սուվերենություն և շատ հարցերում ուղղակիորեն գտնվում էին Կրեմլի վերահսկողության տակ: Այդ պետությունները նաև կոչվում էին կրեմլին արբանյակ պետություններ, կամ սատէլիտներ: Ցավոք, ներկայումս ՀՀ-ն շատ առումներով ուղղակիորեն կրկնօրինակում է նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին, որոնք ինչպես նշվեց շատ քիչ հարցերում ունեին ինքնուրույնություն: Զվարթնոցում ԱՄՆ հարցումով ինտերպոլի միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս են բռնում, սակայն հետագայում դատարանը չի կալանավորում այդ անձին: Ու այդ ամբողջ ընթացքում պազվում է, որ բերման ենթարկվածը այն աստիճան արտոնյալ պայմաններում է գտնվում, որ խորոված է հասցնում ճաշակել: Ուզում եմ հիշեցնել, որ Մոսկվայում 2013թ. դժբախտ պատահարի ժամանակ ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարութունյանը ՎԵԼԻԿՈՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄԻ դրևսորման և անմարդկային սադիզմի ներքո, հիվանդանոցից ծաղկավոր խալաթով տարվեց դատարան: Այս ամենը հերիք չէ հիմա էլ պարզվում է, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսը իր փաստաբանի հաղորդմամբ վերադառնալու է Ռուսաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել