Image result for higher educationԴատապարտված է այն երկիրը, ուր կրթական համակարգը լաբորատոր մկան է նման...

Մեր 25 տարվա երրորդ հանրապետության կենսագրության մեջ ամենից շատ փորձարկումների հավանաբար ենթարկվել է կրթական ոլորտը՝ դպրոցական ու բուհական կրթական բաղադրիչներով...

Սա կոնկրետ ցուցիչ է, թե ինչ նշանակություն ունի մեզ համար հասարակության ու պետության ապագան կերտող ոլորտը, ինչ կարևորություն ունի այն մեր՝ այօրվա հանրային ու պետական օրակարգում:

Ենթադրում եմ, որ դրսից պարտադրողական կամ ներսի նախաձեռնությամբ իրականացված կրթության ոլորտի լաբորատոր փորձարկումների գրեթե բոլոր գործողություններում մենք կորցրել ենք ու ոչ շահել.... հանավանաբար դրա գնահատման բազմաթիվ ցուցիչներ կան: Սակայն լավագույն ցուցանիշը շարունակում է մնալ այսօրվա դպրոցական երեխայի, աշակերտի, նրա դասատուի, ուսանողի ու դասախոսի հմտությունների ու գիտելիքների մակարդակը.... ցավալի ցածր մակարդակը: Իսկ դինամիկան ամեն տարի ավելի մտահոգիչ է դառնում...

Դատապարտված է այն երկիրը, ուր կրթական համակարգը լաբորատոր մկան է նման, քանզի այդ երկրում փորձարկումների օբյեկտը պետության ապագան է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել