Ավելին, սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդների արդյունավետ աշխատանքի կրկնությունը թույլ չտալու համար դիտորդները, լրագրողները և վստահված անձինք անհրաժեշտության դեպքում դուրս են հրավիրվելու ընտրատեղամասերից:
Կարող ենք այս պահից արդեն եզրակացնել, որ որպես այդպիսին ազատ և արդար ընտրությունները բացառվում են և առնվազն մոտակա 5 տարում մենք ապրելու ենք Սերժ Սարգայանի կողմից ձևավորված պառլամենտով:
Այն կուսակցությունները, որոնք մասնակցելու են նման "ընտրություններին" և կոչ են անելու քաղաքացիներին իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել այդ միջոցառումը, ավելի մեծ պատասխանատվություն են կրելու նման կառավարման համակարգի համար, քան գործող իշխանությունը:
Պետք չի սպասել ընտրությունների "արդյունքին", որպեսզի հասկանանք, թե ինչ ինչ է լինելու "ընտրություններից" հետո: Ամեն ինչ արդեն այս պահից է պարզ և հետևությունները հիմի է պետք անել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10209757075540938?notif_t=close_friend_activity¬if_id=1472470624693314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել