Aravot.am
-ը գրում է.

Այսօր դատապարտյալների հիվանդանոցում նախատեսված է Էրեբունի Բ/կ-ի բժիշկների այցելությունը հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին:

Ոստիկաններն արդեն փակել են հիվանդանոցի հարակից տարածքը, ելումուտը խիստ սահմանափակ է:

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց ոստիկանների ու հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի մոր միջեւ: Նա ոստիկանների արգելած տարածքից մոտեցավ լրագրողներին, հետո նրան թույլ չտրվեց վերադառնալ իր եկած վայրը:

Իսկ տիկինը պնդում էր, որ իր պայուսակն է այնտեղ թողել: Հովհաննես Հարությունյանին ոստիկանները հանցագործ համարեցին, ինչից զայրացավ նրա մայրը. «Հանցագործները դուք եք, ո՞վ իմ տղային իրավունք ունի ասել հանցագործ: Ես եմ դրոշը կարել, տվել տղայիս ձեռքը»:

Ոստիկաններից մեկն էլ ասաց՝ հալալ է: Տիկինը նաեւ շարունակեց. «Իմ ժողովուրդը դրա կարիքն ունի: Հանցագործ է տղադ, հլը դրան նայի, հլը շորերդ հանի, տեսնեմ հանցագործ չե՞ս, երեխուդ հացը մի օր չլինի, տեսնեմ հանցագործ չե՞ս»:

Մանրամասներն՝ ավելի ուշ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել