Թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:


Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

-   Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։

 

-  Բայց ճիշտ չէր լինի, եթե գրավը վճարեր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ ինչպես Դուք եք հայտարարել ձեր և մյուս գործընկերների ձերբակալությունը քաղաքական է։

 

- Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ։ Նա և իր կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, օժանդակել են, երբ ազատազրկված եմ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնության կարիքը գրավի վճարման համար չի եղել։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել